ԱՄՆ-ում ժամանակակից «Ռոմեո եւ Ջուլիետին» դատական կարգով արգելել են հանդիպել: Այն բանից հետո, երբ զույգը փախել է տնից, Միչիգանի դատարանն արգելել է նրանց հարաբերությունները՝ յուրաքանչյուրին հատուկ էլեկտրոնային սարք ամրացնելով:
13-ամյա Ջեյդան Թոմասն ու 14-ամյա Բրեքսթոն Վուդը 2 շաբաթ բացակայել են տնից: Նրանք փախել են օգոստոսի 26-ին: Նրանց հայտնաբերել են Չիկագոյից ոչ հեռու: Բրեքսթոնի մայրիկն արդեն շնորհակալություն է հայտնել օգնության համար բոլոր նրանց, ովքեր նպաստել են նրան գտնելուն, այդ թվում՝ լրատվամիջոցներին:
Զույգը մոտ 1,5 տարի հանդիպել է, իսկ նոր ուսումնական տարում պետք է տարբեր դպրոցներում սովորեին: Հաջորդ ամիս երկուսն էլ պետք է դատարանի առջեւ կանգնեն:




























