Ռումինիայում երկու զբոսաշրջային ավտոբուսներ են բախվել, որի հետեւանքով երեք մարդ զոհվել է, 29-ը՝ ծանր վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում գտնվող Նեդլաք քաղաքում: Տուժածների շարքում կա 4 երեխա:
Նախնական տվյալներով՝ Իսպանիայից վերադարձող տուրիստական ավտոբուսի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է մեկ այլ ավտոբուսի, որն ուղեւորվում էր Հունգարիա, հաղորդել են ոստիկանությունից:
Վթարի հետեւանքով զոհվել են երկու վարորդներն ու մեկ ուղեւոր, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























