Բելառուսը որոշել է հետ չմնալ այլ երկրներից եւ գրասենյակային աթոռներով կորպորատիվ մրցավազք կազմակերպել: Գոմելում միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 15-ին՝ Քաղաքի օրվա շրջանակում: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, որոնք նախնական կգրանցվեն կազմակերպիչների մոտ:

«Բելտան» հայտնում է, որ մասնակիցները սեփական գրասենյակային աթոռներով պետք է ներկայանան: «Փոխադրամիջոցը» պետք է ունենա ամուր անիվներ եւ դիմացկուն կաղապար: Գրանցվելուց հետո մասնակիցները սաղավարտներ, ծնկակալներ  եւ  արմնկակալներ կստանան:

Մրցավազքի հեռավորությունը կկազմի 100 մետր: Մասնակիցների ճանապարհին խոչընդոտներ կլինեն՝ քարտուղարուհիների տեսքով, որոնց պետք է շրջանցել: Վերջնակետին առաջինը հասնողը կճանաչվի հաղթող: Նա որպես մրցանակ գրասենյակային նոր աթոռ կստանա:

Գրասենյակային աթոռներով մրցումները աշխարհում մեծ տարածում գտած գրասենյակային  ժամանցի ձեւ է: