Ճապոնիայի իշխանությունները վիրավորվել են ծաղրանկարի համար՝ կապված «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի հետ: Ծաղրանկարը հրապարակվել է ֆրանսիական Le Canard Enchaine պարբերականում: Ներկայացվում են ԱԷԿ-ի ֆոնի վրա պայքարող երկու սումոներ՝ լրացուցիչ ձեռքերով եւ ոտքերով:
Նկարի տակ գրված է. ««Ֆուկուսիմայի» շնորհիվ սումոն դարձել է օլիմպիական մարզաձեւ»: Մյուս պատկերում են երեւում են ժյուրիի անդամները, որոնք նստած են օլիմպիական լողավազանի մոտ՝ պաշտպանիչ հագուստով, հաղորդում է NEWSru.com-ը:
Տոկիոյում, ոը վերջերս իրավունք էր ստացել իր հարկի տակ անցկացնելու 2020թ Օլիմպիական խաղերը, ֆրանսիական հումորը չեն գնահատել եւ հայտարարել են, որ նմանատիպ նկարները «վիրավորում են հզոր երկրաշարժի արդյունքում տուժած մարդկանց»:
«Դա ճիշտ չէ եւ սխալ պատկերացում է ստեղծում «Ֆուկուսիմայից» աղտոտված ջրի արտահոսքի վերաբերյալ իրավիճակի մասին»,-հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան: Նրա խոսքով՝ Ճապոնիան բողոքելու է ծաղրանկարը ստեղծողների դեմ՝ Տոկիոյում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով:





























