Արքայազն Ուիլյամը հայտարարել է զինծառայողի կարյերան ավարտելու մասին: Այսպիսով՝ նա ոչ միայն հեռացել է բիտանական ՌՕՈւ-ից, այլեւ՝ բանակից: AP-ի տվյալներով՝ այսուհետ նա զբաղվելու է բարեգործոթյամբ, կենդանիների պաշտպանությամբ, ինչպես նաեւ նվիրվելու է ընտանիքին, փոխանցում է «Gazeta.Ru»-ն:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Քեմբրիջի դուքսը սեպտեմբերի 10-ին իր վերջին հերթապահությունն է անցկացրել որպես փրկարար-որոնողական համակարգի օդաչու:

Սպասվում է, որ արքայազն Ուիլյամն ու նրա կինը որդու հետ առաջիկա երկու շաբաթներին կմեկնեն Քենսինգթոնյան պալատ՝ Ուելսի Անգլսի կղզում գտնվող իրենց տնից:

Հերցոգը կշարունակի մասնակցել արքայական ընտանիքի աշխատանքներին ինչպես երկրի տարածքում, այնպես էլ երկրից դուրս: Միջոցառումների ընթացքում նրան ուղեկցելու է իր կինը:

Անգլսիում ծառայության ժամանակ արքայազնը մասնակցել է 156 որոնողական գործողության եւ փրկել 149 մարդու: Ընդհանուր առմամբ, որպես օդաչու նա աշխատել է 1,3 հազար ժամ: