Բելառուսի Մոգիլեւ քաղաքում հյուսիսային եղջերուն ներխուժել է «Կրասնի մետալիստ» գործարանի շենք: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի առավոտյան, հաղորդում է «Մոգիլեւսկիե վեդոմոստի» գործակալությունը:
Առավոտյան ժամը 06:15-ին կենդանին կոտրել է պատուհանի ապակին եւ գործարանի շենք մտել: Եղջերուն վազել է գործարանի միջանցքով, կոտրել մեկ այլ ապակի եւ փողոց նետվել:
Գործարանի աշխատակիցները անմիջապես զանգահարել են իրավապահներին: Նրանք բացել են դարպասները, որպեսզի դուրս թողնեն կենդանուն, հաղորդում է Lenta.ru-ն:
Ոստիկանությունն սկսել է փնտրել եղջերուին: Վերջինս, ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ որոշ ժամանակ անց եղջերուին հաջողվել է բռնել: Նրան քնաբեր են ներարկել, որպեսզի տեղափոխեն քաղաքի կենդանաբանական այգի: Սակայն 4 ներարկումները բավարար ազդեցություն չեն ունեցել եւ կենդանին փախել է: Եղջերուն անհետացել է Դնեպր գետի ուղղությամբ:




























