Բոգոտայի օդանավակայանում կանադացի 28-ամյա «հղի կնոջ»՝ Թաբիտա Լիա Ռիչիի փորում 2 կգ կոկաին են հայտնաբերել: Դնովի փորը պատրաստված է եղել լատեքսից:

Մաքսանենգուհուն բացահայտել է անվտանգության ծառայության փորձառու աշխատակցուհին: Տեսուչը հարցրել է, թե հղիության որ ամսում է գտնվում Ռիչին եւ, դիպչելով նրա փորին, զգացել է, որ այն չափազանց պաղ է: Իր ենթադրությունները ստուգելու համար նա շարունակել է զննել եւ հայտնաբերել է լատեքսից փորը՝ ներսում թաքցրած թմրանյութերով:  Ռիչին կալանավորվել է, նրան պաշտոնական մեղադրանք է ներկայացվել, հայտնում է Sky News-ը: Ռիչին Բոգոտա էր ժամանել օգոստոսի 6-ին:

 NEWSru.com-ը հայտնում է, որ եթե Ռիչին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մեղավոր ճանաչվի, նրան մինչեւ ութ տարվա ազատազրկում է սպառնում: