Հակամարտությունների կարգավորումը սեպտեմբերի 16-ին, Վիեննայում ԵԱՀԿ անվտանգության օրերի օրակարգի հիմնական հարցն է լինելու:
Հանդիպումը կբացեն ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Իգոր Պորոկոպչուկն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, ասված է կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Միջոցառմանը կմասնակցեն հակամարտություններով զբաղվող տարբեր երկրների փորձագետներ: Միջոցառման ժամանակ կքննարկվի տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների դերը, ինչպես նաեւ խաղաղության հաստատման եւ ամրապնդման ճանապարհները:





























