Նվազագույնը 12 պաղեստինցի է վիրավորվել Գազայի հատվածի հարավային մասի վրա իսրայելական ավիացիայի հրթիռային հարվածի արդյունքում:
Reuters-ի տվյալներով, գնդակոծման թիրախը Ռաֆախի չգործող օդանավակայանն էր: Հատվածի վրա շարունակում են պտտվել ռազմական ինքնաթիռները:
Ինչպես հաղորդում է «Վեստին», վկայակոչելով ռազմական հրամանատարությունը, ներկայումս այնտեղ կարող են թաքնված լինել պաղեստինյան զինյալները:
Գնդակոծումները, որ Իսրայելը համարում է պատասխան պաղեստինյան հրթիռային հրետակոծություններին, շարունակվում են երկրորդ օրն անընդմեջ: Նախորդ գիշեր իսրայելական օդուժը գրոհել է Գազայի հատվածի վեց թիրախների վրա՝ վիրավորելով երեք մարդու:



























