Ինդոնեզիայում Subaru մեքենայի վարորդը, ով Google Street View-ի համար բնապատկերներ էր լուսանկարում, մեկ օրում երեք ավտոպատահարի պատճառ է դարձել:

Պատահարը տեղի է ունեցել Յավա կղզու վրա գտնվող Բոգոր քաղաքի մոտակայքում: Առաջին անգամ Google-ի աշխատակիցը բախվել է քաղաքային ավտոբուսին: Ավտոբուսի վարորդն առաջարկել է գնալ ավտոսպասարկամն սրահ, սակայն «գուգլոմոբիլի» վարորդը վախեցել է, որ վթարի դիմաց պետք է վճարի ու դեպքի վայրից փախուստի է դիմել:

Անցնելով երեք կիլոմետր՝ նա բախվել է մեկ այլ ավտոբուսի: Subaru-ի վարորդը փորձել է երկրորդ անգամ փախուստի դիմել, սակայն այս անգամ բախվել է բեռնատարին: Երրորդ պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ինչպես նշում է Agence France-Presse-ը, մոտավոր գումարը, որը կպահանջվի «գուգլոմոբիլի» վերանորոգման համար, կազմել է 17.5 հազար դոլար: Այն մասին, թե ով է վճարելու, մանրամասներ չեն ներկայացվում, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Google Street View ծառայությունը տարբեր երկրներում ճանապարհների ընդարձակ լուսանկարներ է անում. Այն թողարկվել է 2007թ.-ին: Տեղեկության հավաքման ընթացքում Google-ը մեկ անգամ չէ, որ բախվել է տարբեր բարդությունների: Այսպես, ընկերությունը ստիպված է եղել Գերմանիային ու ԱՄՆ-ին վճարել ավելի քան 7 մլն դոլար՝ որպես փոխհատուցում անձնական տվյալների հավաքագրման արգելքների հայցերին: