Կոլումբիայի ռազմածովային ուժերի եւ ոստիկանության սպաները Կարիբյան ծովում առգրավել են մոտ մեկուկես տոննա կոկաին տեսակի թմրանյութ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրի տվյալներով անօրինական բեռը հայտնաբերվել է Կարտախենայից Սան-Անդերս կղզի ուղեւորվեղ նավի վրա: Թմրանյութը թաքցված է եղել աղի պարկերի մեջ:Միջազգային «սեւ» շուկայում այդ չափաբաժնի արժեքը գնահատվում է 35 մլն դոլար:

Իշխանությունների տվյալներով, նախատեսվում էր թմրանյութը մի որոշ ժամանակ թաքցնել կղզում, որպեսզի հետագայում արագընթաց նավակներով տեղափոխեն Կենտրոնական Ամերիկայի երկրներ, այնտեղից էլ՝ ԱՄՆ:Գործողության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ, որին թմրանյութերի վաճառքի մեղադրանք կներկայացվի: