Հորդառատ անձրեւները Ռումինիայի արեւելքում ջրհեղեղի պատճառ են դարձել: Մոտ 7000 մարդ հարկադրված է եղել լքել իր տունը:
Ինչպես հաղորդում է AFP-ը, զոհերի թիվը աճել է մինչեւ 9000-ի: Մոտ 2000 բնակարաններ վնասվել են ջրհեղեղից: Հեղեղվել են նաեւ երեք հազարից ավել հեկտար գյուղատնտեսական մշակելի հողեր:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր ջրհեղեղից տուժած շրջանում 7 զոհերի ու 370 տեղահանվածների մասին:




























