Վեց մարդ, այդ թվում հինգ երեխա, զոհվել է այսօր ամերիկյան Օհայո նահանգի Տոլեդո քաղաքում: Այդ մասին հայտնել են տեղական իրավապահ մարմինները:
Ոստիկանության տվյալներով ողբերգությունը տեղի է ունեցել անիվների վրայի շարժական տանը: Երբ հրշեջներհ հասել են դեպքի վայր, կրակն արդեն կլանել էր տունը: Փրկարարներին հաջողվել է բոցավառվող ֆուրգոնից դուրս բերել տղամարդու եւ հինգ փոքրահասակ երեխաների՝ չորս աղջիկ ու մեկ տղա: Բոլորին հասցրել են մոտակա հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել որեւէ մեկի կյանքը:




























