Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը մարտի 24-ին հանդիպում է ունեցել Երեւանում գտնվող Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ: Բելառուսական պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ` փոխնախարար Ղազինյանը կարեւորել է հայ-բելառուսական երկկողմ հարաբերություներում առկա բարձր մակարդակը:
Երկուստեք շեշտվել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրա համար առկա են բարենպաստ միջպետական հարաբերություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում եւ միջազգային կառույցներում փոխգործակցության հարցեր:


























