Հոկտեմբերի 14-ին նշում են ստանդարտացման միջազգային օրը: 1946թ Լոնդոնում հենց այս օրը բացվել է ստանդարտացման ազգային կազմակերպությունների կոնֆերանսը: 25 երկրներ, այդ թվում՝ ԽՍՀՄ-ը, ներկայացված են եղել 65 պատվիրակների կողմից:

Երկրները հավաքվել են, որպեսզի որոշում կայացնեին նոր միջազգային կազմակերպության մասին, որը նախատեսված էր միավորելու ջանքերն ու համակարգելու ստանդարտների ազգային կոմիտեների աշխատանքը: ISO-ն պաշտոնապես ձեւավորվել է մեկ տարի անց, իսկ այդ իրադարձությունը տոնել սկսել են հենց ISO-ի նախագահի նախաձեռնությամբ՝ 1970թ հոկտեմբերի 14-ին, գրում է Calend.ru-ն: