Պետերբուրգի գիշերային ակումբներից մեկում ծեծել են Նորվեգիայի հյուպատոս Հենինգ Պետերսենին: Իրավապահների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ի գիշերը՝ «Ակադո» ակումբում:

«Գործազուրկ 26-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ մի քանի անգամ հարվածել է Սանկտ Պետերբուրգում Նորվեգիայի Թագավորության գլխավոր հյուպատոսին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են օրինախախտին»,-ոստիկանությունից հայտնել են «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:

Նշվում է, որ չարագործը բռունցքով հարվածել է դիվանագետի դեմքին: Ներկայումս քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը:

Պետերբուրգում Նորվեգիայի դիվանագիտական առաքելությունը չի մեկնաբանում տեղի ունեցածը: Հյուպատոսը վնասել է աչքը եւ հեմատոմա է ստացել եւ դիմել բժշկի:

Չի հաղորդվում, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը: