Նվազագույնը 35 մարդ է վիրավորվել պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել երկուշաբթի ՀԱՀ արեւելքում գտնվող Միդելբուրգ քաղաքի դեղագործական լաբորատորիայում, հաղորդում է տեղական News24  հեռուստաալիքը:

Պայթյունից հետո Rolfe Laboratories ձեռնարկության շենքում հրդեհ է բռնկվել: Լաբորատորիայի ողջ անձնակազմը տեղահանվել է, սակայն ոստիկանությունը չի բացառում, որ շինության փլատակների տակ կարող են մարդիկ գտնվել: Դեպքի վայրում ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

Միջադեպի պատճառները պարզվում են: Որոշ հաղորդագրությունների համաձայն՝ պայթյունը կարող էր հրկիզման հետեւանք լինել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: