Տասնյակ զբոսաշրջիկներ ջրում են հայտնվել Չինաստանի հարավ-արեւելքում գտնվող Լուշան քաղաքի ազգային զբոսայգում կամրջի փլուզումից հետո, երկուշաբթի հաղորդել է բրիտանական Sky TV հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ զբոսաշրջիկների խումբը անցնում էր ջրից երկու մետր բարձրության վրա գտնվող կամրջի վրայով, որպեսզի զբոսանավ նստի: Տեսագրող խցիկների ձայնագրությունից երեւում է, թե ինչպես է կառույցը առանց էական պատճառի փլվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Զբոսաշրջիկներին փրկել են զբոսայգու աշխատակիցները: Ջրից դուրս բերված ավելի քան 10 տուժող բժշկական օգնության կարիք է զգացել: Կամրջի փլուզման պատճառները պարզվում են:
Նախօրեին Յանցզի գետի վրա Չունցին քաղաքի հարեւանությամբ կառուցվող կամրջի հենքի փլուզման հետեւանքով անհետ կորել է 11 մարդ:





























