Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին հոկտեմբերի 12-ին վթարի է ենթարկվել Ֆրանսիայում: Վթարի հետեւանքով տուժել է նրա 12-ամյա դուստրը, ով այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կոնչալովսկու ներկայացուցիչը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ի երեկոյան Կոնչալովսկին չի կարողացել կառավարել մեքենան, եւ բախվել է դիմացից ընթացող մեքենային: Տուժել է դուստրը՝ Մարիա Միխալկովա-Կոնչալովսկայան: Ըստ ներկայացուցչի, ծնողներն այժմ երեխայի կողքին են:
Վթարի մյուս մասնակիցներն աննշան վնասվածքներ են ստացել եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:





























