Ֆիլիպիններում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ավերվել եւ վնասվել են տասնյակ շենքեր: Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության` երկրաշարժը եղել է 7,1 մագնիտուդ ուժգնությամբ:

Բոհոլ կղզում չորս մարդ մնացել է փլուզված շենքի ավերակների տակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ըստ ABC-ի` եւս եկու մարդ զոհվել  եւ 19-ը տուժել են հարեւան Սեբու կղզում: Այդ կղզին հայտնի է իր բազմաթիվ հանգստյան գոտիներով: Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են 10 զոհերի մասին: 

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես  08:00-ին (Երեւանի ժամանակով` 04:00-ին): Էպիկենտրոնը գտնվել է Բոհոլ կղզու տարածքում` կղզու վարչական կենտրոն Կարմենից մի քանի կմ հեռավորության վրա: Հիպոկենտրոնը գտնվել է 33 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չկա: