Սոմալեցի ծովահեններին, որոնց ձերբակալել են Բելգիայում, «գայթակղել են» «21-րդ դարի ծովահենների» մասին ֆիլմ նկարահանելու պատրվակով:

Բելգիացի ոստիկանների գործողությունն ավարտվել է հոկտեմբերի 12-ին, երբ  Բրյուսելի օդանավակայանում ձերբակալել են նրանց ղեկավարին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պոմպեյ» նավը գրավելու եւ դրա անձնակազմը պատանդ պահելու համար 2009-ին ծովահենների ղեկավարին սպառնում է մինչեւ տաս տարի ազատազրկում: Նրան կասկածում են նաեւ 2008-2013 թթ ընթացքում Ադենյան ծովախորշում տասնյակ այլ առեւտրային նավեր գրավելու մեջ: