ԱՄՆ-ում գործող «Հայկական Միություն» (Armenian Union) Հասարակական նախաձեռնությունը միանում է «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը եւ միասնական օրակարգի ձեւավորման կոչին՝ համերաշխությամբ պայքարելու հանուն իրավունքի գերակայության եւ սոցիալական արդարության, կոռուպցիայի եւ անպատժելիության մթնոլորտի վերացման, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է. «Լինելով սկզբունքորեն ապաքաղաքականացված կառույց՝ մենք, այնուամենայնիվ, չենք կարող անմասն մնալ մեր եղբայների եւ քույրերի նախաձեռնությանը: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում «Հայկական Միություն»-ը կներկայացնի իր աջակցային ծրագիրը եւ հետամուտ կլինի շարժման մեջ նորանոր կազմակերպություններ եւ անհանտներ նարգրավվելու գործընթացին:
Կոչ ենք անում, Սփյուռքում գործող բոլոր առողջ ուժերին, հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, ավանդական կուսակցություններին եւ նրանց երիտասարդական թեւերին համախմբվել եւ առկա բոլոր լծակներով աջակցել ձեւավորվող շարժմանը»:




























