Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Տաջիկստանում նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 6-ին: Գործող նախագահ Էմոմալի Ռահմոնն ստացել է ընտրողների 83,6 տոկոսը: Մյուս թեկնածուների ստացած ձայները չեն անցնում 5 տոկոսից: