ArmenianCourses.org.uk կայքը հայտարարել է հայերենի իր երկշաբաթյա վերջին դասընթացի մասին: Այն կացկացվի Երեւանում եւ Ծաղկաձորում: Դասընթացը հնարավորություն կտա սովորել հայերեն եւ ռուսերեն:

Ինչպես գրում է «Ասպարեզ»-ը, հայերենի եւ ռուսերենը դասերը կլինեն օրական 3 ժամ: Դասերը կանցկացնեն Երեւանի համալսարանների փորձառու մասնագետները: Մասնակիցները կապրեն քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում:

Երկշաբաթյա գրաֆիկը ներառում է 3-7 օր անցկացնել Ծաղկաձորում՝ անվճար զբոսանքներով:
Դասընթացի մասնակիցները կարող են նաեւ Նոր տարին նշել Հայաստանում. Այդ ծրագիրը ներառում է ընթրիք, կենդանի համերգներ ու պարեր: