Երեւան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին, նոյեմբերի 23-ին, «Ֆոլքսվագեն-LT»  մակնիշի  բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով  վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: