Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը, նոյեմբերի 23-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Բեռլին-Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 43-ամյա Անդրանիկ Ք.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով: