Նոյեմբերի 24-ին, ժամը 18.30-ին, Ոստիկանության Սիսիանի բաժին է դիմել 44-ամյա Մուրադ Գ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շաքե գյուղում գտնվող իր գոմի անասնակերի պահեստավորման շինությունում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհի հետեւանքով այրվել է Մուրադ Գ.-ին պատկանող անասնակերի պահեստի 60 քմ մակերեսով ծածկը եւ փայտյա կոնստրուկցիաները, 600 հակ խոտը եւ 200 հակ ծղոտը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետեւանքով Մուրադ Գ.-ին պատճառվել է շուրջ 600.000 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























