Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին, նոյեմբերի 24-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` Բերդավան գյուղի տարածքում, վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: