Երեւան-Սեւան ճանապարհի 26-րդ կմ-ին, նոյեմբերի 24-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել հանդիպակաց գոտի եւ հարվածել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: