Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան փողոցի թիվ 16 շենքի մոտ, նոյեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























