Երեկ՝ նոյեմբերի 24-ին Երեւանում Սարի թաղի նոր կամրջի մոտ անցորդները տարեց տղամարդու դիակ են նկատել եւ ահազանգել իրավապահներին: Տղամարդը նույն թաղամասի բնակիչ է, որը հոկտեմբերի 21-ից տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Իսկ նոյեմբերի 11-ին փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով: Սակայն տղամարդը, որը 91 տարեկան էր, հայտնաբերվել է երեկ:
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից մանրամասներ չեն հայտնել, միայն նշել են, որ Գլինկայի փողոցի 33 հասցեում գտնվող նախկին սուր վարակիչ հիվանդանոցի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Կատարվում է քննություն:





























