Փրկարար ծառայությունը նոյեմբերի 25-ին, ժամը 16.35-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի 4-րդ կարգի վթարային տներից մեկը փլուզվել է. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի (կառուցված է 1958 թ., հողեշեն կառույց է) դիմային պատը (6 քմ), առկա է առաստաղի նստվածք, ննջասենյակի պատերին առաջացել են ճաքեր:
Դեպքի մասին տեղեկացվել են ՓԾ ԲՊ եւ ԱՀՎԿՎ պետի տեղակալը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:




























