Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության հետագա խորացմանն են ուղղված ռուսական գազի Հայաստան մատակարարման ծավալների ու գնագոյացման բանաձեւի մասին պայմանավորվածությունների ձեռքբերումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում, նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Առաջ է ընթանում նաեւ փոխգործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում: Մեր պլաններում կա գործող հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցը»,-ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ այսօր Սերժ Սարգսյանի հետ ներկա է եղել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործումն սկսելուն:
Պուտինը արձանագրել է ակտիվ համագործակցությունը կրթական ոլորտում. Հաջողությամբ գործում է ռուս-հայկական սլավոնական համալսարանը, աջակցություն է տրամադրվում դպրոցներում ռուսերենի դասավանդման հարցում: Ծրագրվում է Երեւանում ռուսալեզու գիմնազիա ստեղծել, նաեւ Լոմոնոսովի անվան պետհամալսարանի մասնաճյուղ բացել:




























