Թուրքիան ողջունում է վերջերս Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանների նախագահների միջեւ կայացած հանդիպումը: Այդ մասին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է կազմակերպությունում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Թաջան Իլդեմը:

Իր խոսքում Թուրքիայի ներկայացուցիչը նշել է, որ սառեցված կոնֆլիկտների կարգավորումը պետք է առաջնահերթ լինի: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում առկա կոնֆլիկտները թույլ չեն տալիս լիարժեք օգտվել համագործակցության ներուժից, ազդում են տարածաշրջանի բարեկեցության վրա:

Թաջան Իլդեմն ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ՝ հավելելով, որ «ցավոք, ջանքերը նկատելի արդյունքի չեն հանգեցրել»:

Նա նաեւ նշել է, որ Անկարան Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է համարում: