ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ այսօր՝ դեկտեմբերի 5-ին Բուզանդի փողոցի բնակիչները ցանկանում էին զրուցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն նա նշեց, որ ավելի ուշ իրենց կմոտենա Վաչե Գաբրիելյանը եւ նա կպատասխանի բոլոր հարցերին: Բայց բնակիչները դժգոհեցին, որ իրենք ցանկանում են զրուցել անձամբ իր հետ, ինչին ի պատասխան վարչապետը արձագանքեց. «Շատ լավ: Եթե ինքը ձեզ չբավարարի»: «Չի բավարարի»,- պատասխանեցին բնակիչները:
Ավելի ուշ մոտեցավ Վաչե Գաբրիելյանը եւ նշեց, որ փոքր կենտրոնում նրանց տուն են հատկացնելու: Բայց բնակիչները դժգոհում էին, քանի որ հատկացվելիք բնակտարածքները փոքր են: Նրանք պայմանավորվեցին հանդիպել եւ զրուցել վաղը առավոտյան, ժամը 10-ին:





























