Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան 60-ամյակի առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե գրական-թարգմանչական գործունեության համար մի շարք պետական պարգեւների եւ մրցանակների արժանացած մտավորականին, ով այսօր ղեկավարում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարան), նախագահը մաղթել է քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:




























