Կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին միացել է  ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի այն անդամներին, որոնք սատարում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 227-րդ բանաձեւի ընդունմանը։

Օրինագիծն ուղղված է Թուրքիայի ժխտողական քաղաքականության դադարեցմանը  եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հայտնում է  Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։

Հայ դատի գրասենյակի ակտիվիստներ Գրեգ Կանարյանը եւ Ջոն Դաղլյանը Գրասենյակի արեւելյան թեւի խորհրդի անդամ Սթիվ Մեսրոպյանի հետ հանդիպել են կոնգրեսական Քենեդիի հետ։ Քննարկվել են Թուքիայում հայկական եկեղեցիների  վիճակին, ղարաբաղյան հիմնախնդրին, հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող եւ այլ հարցեր։ Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ներդրումների ներգրավմանը եւ առեւտրային հարաբերությունների ընդլայնմանը։