Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էչդողանի կողմից Վանի քաղաքապետի թեկնածու Օսման Նուրի Գյուլաչարին Վանում դիմավորել են ահաբեկչական կառույց հանդիսացող Հզբոլլահի (չշփոթել լիբանանյան շիական Հըզբոլլահի հետ-խմբ) դրոշներով։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության Վանի նահանգային կառույցի աշխատակիցներն ամեն ինչ արել էին որպեսզի քաղաքապետի իրենց թեկնածուին Վանում մեծ բազմությամբ դիմավորեն, սակայն շատ քիչ մարդիկ էին գնացել դիմավորելու Օսման Նուրի Գյուլաչարին։
Աչքի է ընկել այն հանգամանքը, որ իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուին դիմավորողները եկել են ահաբեկչական համարվող Հըզբոլլահի դրոշներով։
Նշենք, որ Թուրքիայում զարմացած են Էրդողանի կողմից Օսման Նուրի Գյուլաչարին թեկնածու առաջադրելու փաստի առթիվ, քանի որ նա ժամանակին դատապարտվել էր «Ալ Կաիդայի» անդամ լինելու մեղադրանքով։




























