Վաշինգթոնը մտադիր է խնդրել ԵՄ-ին Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզաների ռեժիմ սահմանել: Այդ մաին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը: Նախօրեին Վիլիա Ալեկնայտե-Աբրամիկենեն ներկա է գտնվել Կիեւի կենտրոնում բողոքի ակցիային: «Ես երեք անգամ եղել եմ Մայդանում ու տեսել եմ այդ դեմքերը, ոչ մի ագրեսիա, նրանք ցանկանում են ապրել եվրոպական ու անկախ երկրում»,- ասել է փոխնախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել Ուկրաինայի ժողովրդին, ու առաջին քայլը կլինի դիմումը Եվրոպական Միության գործընկերներին վիզաների վերացման խնդրանքով:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նոյեմբերի 21-ից, այն բանի հետո, երբ իշխանությունները դադարեցրին եվրաինտեգրացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը, ցույցեր են տեղի ունենում: Նոյեմբերի 30-ին, առավոտյան ժամը 4:00 սահմաններում «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման ջոկատայինները գրոհեցին մի քանի հարյուր ուսանողների վրա, ովքեր խաղաղ ակցիան էին անցկացնում ի պաշտպանություն Ուկրաինայի եվրաինտեգրացման: Համացանցում հայտնված տեսագրություններում երեւում է, թե ինչպես են «Բերկուտի» ջոկատայինները ճնշում Անկախության հրապարակում հավաքված մարդկանց՝ նրանց ենթարկելեվ մահակների հարվածների: Կադրերում երեւում են նաեւ մարդկանց արնաշաղախ դեմքերը: