Հայաստանում տարածքում առաջիկա գիշերը հնարավոր են առատ տեղումներ, իսկ ցերեկը տեղումներ կլինեն միայն Վայոց Ձորում եւ Սյունիքում: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին` մերկասառույց եւ ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը կնվազի:
«Հայպերտհիդրոմետի» տվյալներով, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, ցերեկը՝ 0-ից -2 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-8,
Կոտայքում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-8,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-8,
Լոռիում՝ գիշերը՝-6-11, ցերեկը՝ -2-6,
Տավուշում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-3,
Արարատում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -2+1,
Արմավիրում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -2+1,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -2+1,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+3,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-4,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+1:




























