Ուկրաինական իշխանությունը նախապատրաստում է կիեւյան եվրամայդանի ցրում ուժի գործադրմամբ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի հատուկ գործողությունների կենտրոնի «Ալֆա» խմբի ջոկատայինների կողմից: Այդ մասին հաղորդել է ՈւԱԽ մամուլի ծատայության նախկին ղեկավար Ստանիսլավ Ռեչինսկին:
«Հաղորդել են «Ալֆայի» վերաբերյալ. «Մեր տեղեկությունների համաձայն՝ Կիեւում Վլադիմիրյան շրջանում գտնվում են ՀԳԿ բոլոր «Ա» ստորաբաժանումները, այդ թվում նաեւ այլ շրջաններից, բոլորը պատրաստ են գրոհային գործողությունների, ստացվել է լիարժեք զինապահուստ(…) Մենք խորհուրդ ենք տալիս բոլոր ջոկատայիններին ու նրանց հրամանատարներին հանցավոր հրամաններ չկատարել ու հիշել, որ ամենի համար պետք է պատասխան տալ»,- Facebook-ի իր էջում գրել է Ռեչինսկին:
«Բատկովշչինա» կուսակցության քաղաքխորհրդի նախագահ Արսենի Յացենյուկը Մայդանում ազդային դիմադրության շտաբում դեկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «արտակարգ դրություն մտցնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան պետական հեղաշրջում Վիկտոր Յանուկովիչի կողմից»:«Վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ռուսաստանի կողմից հօգուտ Վիկտոր Յանուկովիչի ֆինանսական աջակցությունը եւ այլ արտոնությունների ստացումը, այդ թվում նաեւ գազի գինն ու հետագա նախագահական ընտրություններում վերընտրվելու երաշխիքը, Ռուսաստանը ներկայացնում էր երկրում կարգուկանոն հաստատելու պայմանով»,- ասել է նա:Այժմ Վիկտոր Յանուկովիչի վարչական աշխատակազմը մշակում է արտակարգ դրություն մտցնելու հարցը, նշել Արսենի Յացենյուկը՝ հավելելով, որ ազգային դիմադրության շտաբը դիմում է իրավապահ մարմիններին եւ զինված ուժերին ապօրինի հրամաններ չկատարել:
«Մենք դիմում ենք բոլոր ուկրաինացիներին. արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բոլորը դեպի Մայդան», - ասել է Յացենյուկը, հաղորդում է ՈՒՆՆ-ն: Եվրամայդանի հազարավոր ակտիվիստներ բարիկադներ են կառուցել կառավարական շենքերի շուրջ, հաղորդում է «Նովիյ Ռեգիոնը»: Գործակալությունը նաեւ հաղորդում է, որ «Բերկուտի» եւ «Բարսի» հազարավոր զինվորներ շրջափակել են կառավարական թաղամասը: Այսպես, միայն նախագահի նստավայրը Լյութերական փողոցի վրա պահպանում են մոտ 500 հատուկ ջոկատայիններ: Բոլորի մոտ առկա են հակագազեր, շատերը սեւ դիմակներով թաքցնում են դեմքը: Նախագահի նստավայրի մոտ գտնվող բոլոր կամարներն ու բակերը դեռ արգելափակված են անվտանգության ուժերի ավտոբուսներով: «Բերկուտի» ջոկատայինները ցուցարարներին նկարահանում են տեսախցիկներով:



























