Չինաստանում ձերբակալել են 70-ամյա ճապոնացի քաղաքական գործչի՝ ճապոնական Ինաձավա քաղաքի ադմինիստրացիայի անդամ Տակումա Սակուրագիին: Դատախազության տվյալների համաձայն՝ Սակուրագին եւ օտարերկրացի եւ երկու քաղաքացիներ փորձել են Չինաստանից Ճապոնիա տանել մետաֆետամին տեսակի մոտ 3 կգ թմրանյութ:
Թմրանյութերը հայտնաբերել են քաղաքական գործչի ճամպրուկուն Գուանչժոու Բայունի միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով չինական «Սինհուա» լրատվական գործակալությանը:
Եթե Սակուրագիի մեղքն ապացուցեն, նրան սպառնալու է մինչեւ անգամ մահապատիժ: Թմրանյութերի պահպանության համար Չինաստանում 2010թ.-ին արդեն մահապատժի էին ենթարկել չորս ճապոնացու:



























