Ռուսաստանի պետդուման վավերացրել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ առանց մաքսատուրքերի առեւտրի մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը մշակվել է «Վրաստանի կազմից դուրս գալուց հետո այդ երկրների ապրանքների նկատմամբ սակագնային կարգավորման միջոցառումներ կիրառելու արդյունքում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով», ասել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

Ռուսաստանի եւ այդ երկու հանրապետությունների միջեւ դեռեւս 2012-ին ստորագրված այդ համաձայնագրերով առանց մաքսատուրքերի ապրանքաշրջանառության ռեժիմ է հաստատվում: