Թուրքիայում ակտիվ սկսել են քննարկել երգիծական Extra Version կայքի հրապարակումները, որոնց մի մասը նույնիսկ լրատվական կայքերում որպես լուրջ հրապարակում է դարձել։
NEWS.am-ը այս անգամ ներկայացնում է Extra Version-ի «Բրեդ Փիթը քեմալիստ է եւ Մուսթաֆա Քեմալի թոռը» երգիծական հրապարակումը։
«Բոլորս էլ գիտենք հոլիվուդյան ֆիլմերի մասին։ Սակայն ինչքան էլ, որ դրանք ստեղծվում են Ալլահի միացյալ նահանգներում (ԱՄՆ), միեւնույնն է ղեկավարվում են հրեաների կողմից։ Իսկ Բրեդ Փիթը դրա օրինակներից մեկն է։
1.Ո՞ր ֆիլմով է Բրեդ Փիթը հայտնի դարձել։ Իհարկե, «12 կապիկ» ֆիլմով։ Իսկ ի՞նչ է 12 թիվը նշանակում։ Դա ալեւիների 12 իմամներն են։ Իսկ կապիկը ի՞նչ է նշանակում։ Դա էլ էվոլուցիայի արդյունքի մասին է փաստում, որն էլ մեզ հիշեցնում է «Ժողովրդա-հանրապետական» (Մուսթաֆա Քեմալի ստեղծած կուսակցությունը-խմբ) կուսակցությանը ձայն տվող ալեւիներին։ Այսինքն, այդ ամենը ապացուցում է, որ Բրեդ Փիթը քեմալիստ է։
2.Բրեդ Փիթն էլ Մուսթաֆա Քեմալի պես շիկահեր է եւ կապուտաչյա։ Երբ Բրեդ Փիթն ու Մուսթաֆա Քեմալը ծիծիաղում են, դուք կարող եք տեսնել, թե ինչքան նման են իրար։ Հատկապես բերանը եւ քթի մի մասը շատ նման են։ Հայտնի չէ, թե Մուսթաֆա Քեմալի թոռը ինչու է գտնվում ԱՄՆ-ում։
3.Իսկ Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմերում ովքե՞ր են լավ դերեր տանում։ Իհարկե, հրեաները։ Դա պապիկից մնացած պարտքի զգացումից է գալիս։
4.Նրա իրական անունը Բենիամին Փիթհարդ է, իսկ բեմական անունը՝ Բրեթ Փիթ։ Բենջամին Բաթոն ֆիլմը մեզ հուշում է այս իրականության մասին։
5.Բրեդ Փիթը «Անփառունակ սրիկաները» ֆիլմում հագել է այնպիսի զինվորական համազգեստ, ինչպիսին հագնում էր իր պապը։ Ավելին, համազգեստի օձիքին ամրացրել է նույն նշանը, ինչ Մուսթաֆա Քեմալը եւ պահել է նույն բեղերից։
6.Երբ դիտում ենք «Տրոյա» ֆիլմը, տեսնում ենք, որ Բրեդ Փիթը կտրում է Ապոլոնի տաճարի Աստծո գլուխը։ Դա էլ մեզ հիշեցնում է քեմալականների քարոզչությունն ընդդեմ կրոնի»,-նշվում է հրապարակման մեջ:
Հիշյալ երգիծական կայքի նախորդ հրապարակումները եւս կարող եք կարդալ՝
Մեզ հայտնի Մուսթաֆա Քեմալը հրեա գործարար Յոսսի Կոհենն է. թուրքերը հեգնում են (ֆոտո)
SUPER MARIO-ի նախատիպը Աթաթուրքն է. թուրքերը հեգնում են (ֆոտո)
































