Արզամասում դեկտեմբերի 14-ին դարձյալ հանրահավաքի են դուրս եկել: Գլխավոր հարցը, որը հետաքրքրում է քաղաքացիներին, հետեւյալն էր. «Ինչո՞ւ ոստիկանությունը չի պաշտպանում հայերին»:
Ազգային հուզումներին վերջ տալու համար արզամասզի բիզնեսմեն Անատոլի Ստրոգանովը գնել է ամենահայտնի հայկական «Նոյ» սրճարանը եւ խոստացել է այն վերածել ընտանեկան սրճարանի, հաղորդում է ProGorodNN-ը:
Այսօր հանրահավաքը առանց միջադեպերի է անցել, ամեն դեպքում, մեկ շաբաթ առաջ Արզամասում տեղի ունեցած հանրահավաքի համեմատ. Գազազած ամբոխը կոտրում էր հայկական հաստատության պատուհաններն ու հայհոյանքներ էր բղավում:
Հայկական սրճարանում կատարված սպանության պատճառով Արզամասում ավերածություններ են սկսվել
Արզամասում ձերբակալել են հայերի գույքը ոչնչացրած չորս ջարդարարների
Արզամասում սպանության չորրորդ կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Լրատվամիջոցներ. Ապստամբած Արզամաս քաղաքում ապրող հայերի 80 տոկոսը մտադիր է լքել քաղաքը
Ռուսական Արզամաս քաղաքի հայերը վախով են սպասում շաբաթ օրվան
Արզամասի կենտրոնում 150 մարդ է հավաքվել. Հայերը գերադասում են մնալ տանը
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ ռուսական Արզամաս քաղաքի հրապարակում, դեկտեմբերի 14-ին սպանված Ալեքսանդր Սլակաեւի մահվան 9-րդ օրն էին նշում, հավաքվել էր 150 մարդ: Հիշեցնենք, որ վերջին շաբաթում հատուկ ջոկատայինները շուրջօրյա պաշտպանություն էր կազմակերպել քաղաքի բոլոր ոչ ռուսական հաստատությունների մոտակայքում:





























