«Առեւտրի առաջնորդների համաշխարհային ակումբը» (Global Trade Leaders´ Club), որը համախմբում է արտադրության եւ ծառայություննների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնող  աշխարհի 95 երկրների 7500 անդամ-ընկերությունների, յուրաքանչյուր տարի շնորհում է հատուկ մրցանակներ:

Այս տարի ակումբի կողմից Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացված մրցանակների հանձնման արարողությանը մասնակից էին իրենց երկրներում որակով եւ մատուցած ծառայություններով առաջատար ճանաչված 30-ից ավելի այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Արգենտինան ներկայացնող «FANGALA S.A.» ընկերությունը, Քենիան ներկայացնող «Առաջին ապահովագրական կազմակերպությունը», Ուկրաինան ներկայացնող «Փեթրուս կազմակերպությունների խումբ ը », Ալբանիան ներկայացնող «Հաջարի-Դետերջյենթ» ընկերությունը եւ այլն: Այս առաջատար ընկերությունների շարքում առաջին անգամ ներկայացված էր նաեւ Հայաստանը ներկայացնող «Էյջ Թի Էլեքթրոնիքս»  ընկերությունը` «Ռիչ քոմփյութերս (Rich Computers)» եւ «Ռիչ Էլեքթրոնիքս (Rich Electronics)» ապրանքանիշերի ու համանուն խանութների ցանցի սեփականատերը:  «Էյջ Թի Էլեքթրոնիքս»  ընկերությունը աշխարհի առաջատար 20 ընկերությունների հետ միասին պարգեւատրվեց «Բարձր որակի, հեղինակության եւ առաջնորդության» մրցանակով` տարիների ընթացքում  իրականացրած գործունեության, ձեռքբերումների, հետեւողական աշխատանքի, ինչպես նաեւ բարձր որակի ու մատուցած ծառայությունների համար:

Նշենք, որ ակումբի նպատակն է աջակցել աշխարհի տարբեր երկրների գործարարների միջեւ տնտեսական եւ պրոֆեսիոնալ հարաբերությունների հաստատմանը, հատուկ ուշադրություն դարձնելով փոքր եւ միջին բիզնեսին: