Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում 15 մլրդ դոլարի վարկ ստանալու, ինչպես նաեւ գազի գնի շուրջ: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գործակալության տեղեկատվությամբ՝ Ուկրաինան կարող է վարկի մի մասը՝ 5 մլրդ դոլարի չափով, ստանալ արդեն ընթացիկ տարում: ՌԴ ֆինանսների նախարարությունում հաստատել են, որ բանակցություններն ընթանում են, սակայն հրաժարվել են մանրամասներ նշել, հաղորդում է «Դոժդը»:
Ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունը չէր կարողացել պայմանավորվել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ 15 մլրդ դոլարի վարկի շուրջ: Երեքշաբթի Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի բանակցությունները:




























