ՆԱՏՕ-ի ամսագրի (NATO staff centre magazine) 2013թ. դեկտեմբեր-2014թ. փետրվար համարում լույս է տեսել Հայաստանի մասին զբոսաշրջիկային-մշակութային հոդված:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հոդվածը պատմում է Հայաստանի պատմա-մշակութային նշանակություն եւ զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների եւ վայրերի, հայկական ազգային խոհանոցի առանձնահատկությունների մասին:
Ամսագիրը հրատարակվել է 5.000 օրինակով: Ուկրաինայից հետո, սա ՆԱՏՕ-ի ամսագրում Գործընկեր երկրի վերաբերյալ տպվող երկրորդ հոդվածն է:
Հոդվածն անգլերեն կարող եք կարդալ այստեղ





























