Ռուսաստանի ԱԳ նախարարը «դիկտատ» է անվանել Ուկրաինային ասոցացում պարտադրելու՝ ԵՄ քայլերը: «Մենք խոսում ենք ամբողջ ժամանակ, թող Ուկրաինան ինքն անի իր ընտրությունը, թե որ փաստաթուղթը կստորագրի Ուկրաինան, մենք կհարգենք ցանկացած ընտրություն: Իսկ Բրյուսելից այդ ընթացքում այլ խոսքեր էին հնչում: Եւ Ուկրաինային կոչ էին անում ազատ ընտրություն կատարել՝ ստորագրելով Եվրամիության հետ համաձայնագիրը: Բայց դա ընտրություն չէ, այլ դիկտատ»,- ասել է Լավրովը Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ բանակցություններից հետո: :
Լավրովը նաեւ հայտարարել է, թե քաղաքական գործիչները պետք է հարգալից վերաբերվեն այլ պետությունների ներքին գործերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























