Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 20-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Հաղարծին ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Իջեւան-Հաղարծին ավտոճանապարհի 15-րդ կմ-ում:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել «Վազ-2121» մակնիշի 185 VV 01 պ/հ ավտոմեքենան: